2015-ին Հայաստանում 4 հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը
Society2015-ին Հայաստանում 4 հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը: Այս մասին ԱԺ-ում մայիսի 17-ին հայտնել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ժիրայր Դադասյանը՝ ներկայացնելով 2015-ի համար հանձնաժողովի զեկույցը:
2015-ին հանրապետությունում գործում էր անլար հեռարձակման 40 հեռուստաալիք եւ 55 մալուխային հեռուստաալիք, նաեւ 18 ռադիոկայան: 2015-ի վերջին նշված 40 հեռուստաալիքներից 36-ն է մնացել: Դրանցից 6-ն ունեն հանրապետական հեռարձակում, մեկը՝ վերահեռաարձակող է: Եվս 9-ը հեռարձակվում են մայրաքաղաքում, դրանցից 3-ը վերահեռարձակողներ էին: Բացի դրանից 2015-ին հանձնաժողովը հաստատել է մալուխային հեռուստատեսության հեռարձակման համար ներկայացված 14 նոր հայտերից 10-ը: