Ինչու Ֆիլիպ Կիրկորովը չի ամուսնացել Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո
LifestyleՎերջերս Ֆիլիպ Կիրկորովը դարձավ 49 տարեկան։ Ծննդյան նախօրեին երգիչը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաալիքին և պատմել, թե ինչու չի ամուսնացել Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո։
«Այնքան դժվար էր ուրիշին գտնել։ Մրցակցությանն ու համեմատությանը, միևնույն է, ոչ ոք չէր դիմանա։ Այդ պատճառով ավելի լավ է մենակ լինել, քան ամեն պատահածի հետ»,- ասել է երգիչը։ Այդ պատճառով էլ Ֆիլիպը որոշում է կայացրել երեխաներ ունենալ։ «Չնայած միայնակությունը ինձ չէր խանգարում, բայց 40 տարեկանից հետո սկսում ես այլ կերպ մտածել»։
Այժմ երգիչը դաստիարակում է 4 տարեկան Ալլա-Վիկտորիային և 3 տարեկան Մարտինին։