Հարավային Աֆրիկայում առյուծների ընտանիքը ստեղծել է ամենաուշագրավ «հսկիչ-անցագրային կետը» (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրւոմ է.
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում երևում է, թե ինչպես են առյուծներն ու նրանց մեծաքանակ ձագուկները գրավել սաֆարիի միջով անցնող ճանապարհը:
Հայտնի է, որ լուսանկարներն արվել են հարավաֆրիկյան «Կրյուգեր» ազգային պարկում:
Ֆոտոշարքի հեղինակը 54-ամյա Էլզա դե Կոկն է, ով մասնագիտությամբ ֆիթնես մարզիչ է ու որպես զբոսաշրջիկ է այցելել «Կրյուգեր»։
«Առյուծների շարքն այնքան հանգիստ ու անվրդով տեսք ուներ: Մենք ստիպված եղանք երկար սպասել, մինչև որ գիշատիչները որոշեցին ազատել ճանապարհն ու թույլ տվեցին մեզ անցնել»,-ասել է կինը:





