Հակառակորդի ռմբակոծությունից Արցախում զոհված` Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն
SocietyՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանի և Մայիս Միրզոյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցնի:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 19-ի նիստի օրակարգում:
Բեգլարյանն ու Միրզոյանը զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով:
Նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում:
Նշված համայնքներում կնշանակվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ: