Ավան վարչական շրջանում կայացել է Ընտանիքի օրվան նվիրված միջոցառում
SocietyԱվան վարչական շրջանի մշակույթի տանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն Ավան վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ կազմակերպել էր «Ընանիքի միջազգային օրվան» նվիրված շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես` «Իմ ընտանիքը» խորագրով։
Ինչպեստեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին մասնակցել են Երևանի հ. 2, 6, 12 և 17 հատուկ դպրոցների երեխաների, լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի, խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համալիրի սաները։ Ներկայացվել են հուլունքագործության, նկարչության, ասեղնագործության, գորգագործության աշխատանքներ։ Բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի և Ավան վարչա կան շրջանի աշխատակազմի կողմից տրվել են խրախուսական նվերներ։ Մշակութային ծրագրով ելույթ են ունեցել Ավանի պարային համույթները: