Իրանը Քիմ Քարդաշյանին մեղադրում է հակաիսլամիստական գործունեության մեջ
LifestyleWnews.am-ը գրում է.
ԻՀՊԿ-ն տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Քիմ Քարդաշյանը հանդիսանում է գաղտնի գործակալ, ում հանձնարարված է Instagram-ի միջոցով հանրությանը իսլամին հակազդող քարոզչություն իրականացնել, հաղորդում է Vanity Fair-ը։
Ինչպես հայտարարել է Մուստաֆա Ալիզադեն՝ Քարդաշյանը ֆինանսական աջակցություն է ստանում այն դեմքերից, ովքեր հետաքրքրված են սոցիալական կայքերում նրա քայքայիչ գործունեությունը տարածելուն։
Ալիմաձեն նշել է, որ Իրանի հեղափոխության պահակախմբի կորպուսը դրան լուրջ է վերաբերվում։
Մինչ Քարդաշյանի՝ գաղտնի գործակալ լինելու գաղափարը կարող է անհեթեթ հնչել, ստեղծված իրավիճակն ամենևին ծիծաղելի չէ: Ինչպես երեկ հաղորդվել էր՝ Իրանի իշխանությունները կալանավորել են 8 մարդու, որոնց մեղադրում են անբարո նպատակներով Instagram-ի հավելվածն օգտագործելու համար:
«Սարդ 2» գործողությունը միտված է եղել իրավախախտներին հայտնաբերելուն, որոնք իրենց լուսանկարները սոցցանցում տեղադրել են առանց հիջաբի, ինչն արգելված է Իրանում: