«ՀԺ». «Տուժող» ոստիկանն ազատվել է աշխատանքից
Շաբաթ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը։ Գրում է «ՀԺ»-ն:
Թերթը հիշեցնում է, որ Գևորգյանը փետրվար ամսին խոչընդոտել էր «ՉԻ» թերթի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքը՝ քաշքշել էր վերջինիս ու խլել ֆոտոխցիկը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը երեկ թերթի զրույցում հաստատեց այս տեղեկությունը, նաև նշեց, որ Գևորգյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Թերթը հիշեցնում է, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով Վարդան Գևորգյանը համարվում է տուժող։ Նույն կարգավիճակում է եղել նաև 2008թ. մարտի 1-ին և կեղծ ցուցմունքներ է ներկայացրել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում