Պամելա Անդերսոնը հանդիպում է ֆրանսիացի բիզնեսմենի հետ
LifestyleԴերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը նոր սիրավեպ է սկսել: 48-ամյա կինը շատ ժամանակ է անցկացնում 35-ամյա ֆրանսիացի գործարար Ժան Բերնար Ֆերնանդեսի հետ: Դերասանուհու նոր բոյֆրենդը ռեստորանների ցանց ունի Եվրոպայում: Մայիսի 15-ին Պամելան և Ժանը այցելել են ֆրանսիական գիշերային ակումբներից մեկը, որտեղ էլ նրանց նկատել են լուսանկարիչները:
Լուսանկարներում երևում է, որ Անդերսոնի նոր սիրեցյալը շատ ուշադիր է նրա նկատմամբ: Նա ամբողջ երեկո Պամելայից չէր հեռանում: Զույգը միասին պարել է, ուրախ շփվել ու ակումբը լքել միասին:
