Բրիտնի Սփիրսը ժամանակ է անցկացնում նախկին ամուսնու հետ
Lifestyle2007թ.-ին Բրիտնի Սփիրսը բաժանվեց իր ամուսնուց՝ պարող Քեվին Ֆեդերլայնից՝ 3 տարի միասին լինելուց հետո: Նրա երկրպագուները հիշում են, որ երգչուհին ծանր էր տանում այդ բաժանումը՝ նա սափրել էր գլուխը ու հաճախակի ալկոհոլ էր օգտագործում:
Մի քանի տարի հետո երգչուհին կարծես թե հետ էր եկել նորմալ կյաքնի ու ձերբազատվել էր դեպրեսիայից: Սփիրսը ամբողջ ժամանակը անցկացնում է երեխաների հետ, զբաղվում է իրենով, շատ աշխատում է: Վերջին մի քանի տարիներին Բրիտնին մի քանի սիրավեպ է ունեցել:
Ըստ վերջին նկարների՝ Բրիտնին նորից շփվում է նախկին ամուսնու հետ: Վերջին օրերին նրանք միասին ժամանակ են անցկացրել Լոս-Անջելեսում ու իրենց տղաների ֆուտբոլային հանդիպումն են դիտել: Հատկանշական է, որ նախկին ամուսինները շատ երջանիկ ու ուրախ տեսք ունեյին: