Չինացի զույգն ամուսնական առաջին գիշերը ստիպված է եղել արտագրել երկրի սահմանադրությունը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Չինաստանի Նանչան շրջանում բնակվող նորապսակ զույգն ամուսնական առաջին գիշերը ստիպված է եղել արտագրել երկրի սահմանադրությունը, ինչն արվել է Չինաստանի կոմունիստական իշխանությունների կողմից կազմակերպված հատուկ արշավի շրջանակում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Լի Յենպենն ու նրա կինը` Չեն Սյուանչին, մասնակցել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության հանդեպ հավատարմության ամրապնդմանն ուղղված արշավին, որի շրջանակում բազմաթիվ պաշտոնյաներ ու պետական հիմնարկների աշխատակիցներ արտագրում են Սահմանադրությունը:
Այնուհետև ամուսիններն իրենց լուսանկարները տարածել են համացանցում` նշելով, որ իրենց առաջին ամուսնական գիշերը «երբեք չեն մոռանա»։

