Ավտոբուսի վարորդ, ով աշխատանքի է գնում Լամբորջինիով (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Չինաստանում ավտոբուսի վարորդն աշխատանքի է գնում շքեղ ավտոմեքենաներով, մասնավորապես `Լաբորջինիով, գրում է nextshark.com-ը:
Ժամանցային պորտալի փոխանցմամբ, տղամարդու ինքնությունը հայտնի չէ և վերջինս աշխատանքի ժամերին թաքցնում է իր ով լինելը:
Ավտոբուսի վարորդն իրեն համարում է սովորական քաղաքացի, ով ցանկանում է աշխատել: Չինացի տղամարդը, բացի Լամբորջինի Գալլարդոյից, աշխատանքի է գնում Աուդի R8 մեքենայով:
Տղամարդն առաջացրել է չինացիների զայրույթը և համացանցի օգտատերերից մեկը նշել է, որ նա աշխատանքից պետք է հեռացվի և աշխատանքը տրամադրվի իրականում դրա կարիքն ունեցողին:



