Օրվա բաղադրատոմս. Ժելեով ու ելակով տորթ
LifestyleԲաղադրամասեր՝
250 գրամ ալյուր
125 գրամ կարագ
100 գրամ շաքարավազ
1 տուփ վանիլային շաքարավազ
4 հատ ձու
2 թեյի գդալ կակաոյի փոշի
Փխրեցուցիչ
Միջուկ՝
300 գրամ ելակ
500 գրամ կաթնաշոռ
200 գրամ թթվասեր
60 գրամ շաքարավազ
20 գրամ ժելատին
100 մլ ջուր
Զարդարանք՝
200 մլ սերուցք
2 ճաշի գդալ շաքարի փոշի
10 հատ ելակ
1 տուփ կարմիր ժելե
Պատրաստման եղանակ՝
Կարագը շաքարավազի հետ հարել, ավելացնել ձուն։
Ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն միախառնել։
Ավելացնել կարագի զանգվածին։
Թխել 180 աստիճանով։
.png)
Ելակը կտրատել։
Կաթնաշոռը շաքարավազի ու թթվասերի հետ խառնել։ Ավելացնել կտրատած ելակը։
Ժելատինը ջրով բացել, մի փոքր եռացնել, ավելացնել միջուկին, մի քանի րոպե դնել սառնարան։
.png)
Խմորը բաժանել 3 շերտի։
Բոլոր շերտերի վրա քսել ելակով միջուկը։
Վերջին շերտին քսելու համար սերուցքը շաքարավազի հետ հարել ու քսել։
.png)
Ելակները շարել, ժելեն պատրաստել այնպես, ինչպես գրված է տուփի վրա։
Լցնել ելակների վրա։
.png)