Ահա թե ինչ կպատահի, երբ լոլիկը դնեք դեմքին
LifestyleԼոլիկները կարևոր նշանակություն ունեն մեր մաշկի համար, դրանք ունեն սառեցնող և ձգող հատկություններ: Լոլիկը պարունակում է C վիտամին, ինչն էլ մաշկի հաղորդում է գեղեցիկ փայլ և կանխարգելում է սև կետերի առաջացումը: Իսկ վիտամին A-ն մաշկին առողջ տեսք է հաղորդում: Իսկ ինչպե՞ս պատրաստել դիմակ:
-
Լոլիկը բաժանեք 2 մասի:
-
Լավ լվացեք դեմքը, որպեսզի օգտակար նյութերը ներծծվեն:
-
Վերցրեք լոլիկը և սկսեք քսել պրոբլեմային գոտիներին՝ ընթացքում սեղմելով, որպեսզի հյութ դուրս գա:
-
Լոլիկի հյութը որքան հնարավոր է երկար պահեք դեմքին:
-
Հետո լավ լվացեք դեմքը՝ սառը ջրով: Սառը ջուրը կփակի մաշկի ծակոտիները, ինչը կկանխարգելի մանրէների առաջացումը:
-
Դիմակին կարող եք նաև մեղր ավելացնել, այն դիմակը կդարձնի ավելի թանձր: Այն նաև հակաբակտերիալ հատկություններ ունի
Այս դիմակը կօգնի ազատվել նաև մաշկի մուգ հետքերից:
Orer.am