Դիլիջանի ոլորաններում քարաթափման վտանգը դեռեւս կա. նախարարություն
SocietyՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին` ժամը 1:30-ի եւ 5:30-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դիլիջանի ոլորանների 85-86-րդ կմ հատվածում տեղի է ունեցել փլուզումից հետո դեռ կա քարաթափման վտանգ:
Առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, նույն ճանապարհահատվածում կրկին փլուզում է գրանցվել։ Շուրջ 30 խմ ծավալի քարաբեկորներն ընկել են ճանապարհի երթեւեկելի հատվածի եւ կողնակների վրա, սակայն չեն խոչընդոտում տրանսպորտային միջոցների բնականոն երթեւեկությանը։
Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ, գիշերվանից մինչ այժմ փլուզված հատվածում հերթապահություն են իրականացնում, համապատասխան տեխնիկայով մաքրում եւ ճանապարհից հեռացնում են թափված քարերը։
Նշենք, որ այս պահի դրությամբ դեռեւս կա քարաթափման վտանգ։