Օդանավակայանի աշխատակցուհին խնդրել է հետաձգել MS804 չվերթը հինգ երեխաներով ընտանիքի ուշացման պատճառով
SocietyՓարիզի Շարլ դե Գոլի անվան օդանավակայանի աշխատակցուհին խնդրել է հետաձգել Egyptair ավիաընկերության՝ Միջերկրական ծովում վթարի ենթարկված MS804 չվերթը՝ հինգ երեխաներով ընտանիքի ուշացման պատճառով:
«Այդ ընտանիքում ծնողներն էին ու հինգ երեխաները՝ չորս աղջիկ ու մի տղա ...Ընտանիքի հայրը նյարդայնանում էր, քանի որ նրանք ուշանում էին, իսկ տաքսու վարորդը նրանց սխալմամբ մեկ այլ տերմինալի մոտ էր տարել: Ես տեսա, որ հայրը նյարդայնանում է ու ասացի՝ մի անհանգստացեք,ես կփորձեմ զանգահարել ավիաընկերություն եւ ճշտել՝ գուցե նրանք կարող են բացառության կարգով սպասել ձեզ: Ես երբեք նման բան չեմ արել»,- պատմել է օդանավակայանի աշխատակցուհին ռադիոկայանի եթերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
56 ուղեւորներով ու անձնակազմի 10 անդամներով օդանավը անհետացել է ռադարներից Միջերկրական ծովի վարյով թռնելիս՝ Կահիրեի ժամանակով 02:30-ին: