Ոստիկանությունը «Skype»-ի միջոցով հերթական կապը կհաստատի արտերկրի մեր հայրենակիցների հետ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սեպտեմբերի 30-ին «Skype»-ի միջոցով կպատասխանի արտերկրի մեր հայրենակիցների հարցերին: Մնացական Բիչախչյանին կարելի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությ ունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերով:
«Skype»-ի միջոցով ուղիղ կապը գործում է ամեն երեքշաբթի՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը։ Ոստիկանության «Skype»-ի հասցեն է' Armenian Police: