Եվրասիական միջկառավարական խորհդրի նիստի մասնակիցները ժամանում են Երևան
EconomicsԵվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ժամանում են Երևան:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, քիչ առաջ Երևան են ժամանել Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարները:
Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: