Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայում արձանագրվել է զբոսաշրջության աճ: Մասնավորապես ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 7.08 տոկոս` կազմելով 5 մլն 296.323: Թուրքիայի զբոսավայրերից առաջին տեղը զբաղեցրել է Անթալիան, որտեղ այցելելու նախապատվություն է տվել զբոսաշրջիկների 36.93 տոկոսը, նույնն է թե` 1 մլն 955.780 մարդ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ստամբուլն ու Մուղլան, համապատասխամաբար 24.93 և 12.18 տոկոսային ցուցանիշներով: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` զբոսաշրջության աճ է գրանցվել նաև հունվար-օգոստոս հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ: Այդ ընթացքում Թուրքիայի մեկնած զբոսաշրջիկների թիվն աճել է 6.89 տոկոս` կազմելով 25 մլն 749.063: Ամենից շատը Թուրքիա տուրիստներ ուղարկած երկրների առաջատար եռյակը հետևյալն է` 1. Ռուսաստանի Դաշնություն – 3 մլն 506.084 2. Գերմանիա – 43 մլն 44կ.366 3. Մեծ Բրիտանիա – 1 մլն 819.658