Ermenihaber.am-ը հղում տալով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքին գրում է, որ Կոտ Դիվուարից Թուրքիա ժամանած ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել են էբոլա հիվանդության ախտանիշներ: Ախնաիշների մասին կասկածներ առաջացել են դեռ օդանավի սպասարկող անձնակազմի մոտ, քանի որ տասնչորսամյա կոտդիվուարցի ուղևորի ջերմությունը կտրուկ բարձրացել է և նրան ցուցաբերվել է առաջին օգնություն, իսկ վայրէջքից հետո օդակայանից իր պարագաներով հանդերձ էվակուացվել է Ստամբուլի հիվանդանոց: