Հրդեհ է բռնկվել Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 04.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 1-ին հարկից կրակ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել՝ 05.03-ին:
Այրվել են մեկ շախմատի սեղան, համակարգիչ եւ փայտյա հատակը (3 քմ):