Օրյոլ քաղաքում կբացեն մարշալ Բաղրամյանի հուշարձանը
SocietyՄայիսի 20-ին Օրյոլ քաղաքում կբացեն մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշաձանը : Այն արդեն տեղադրված է Տանկիստների պուրակում, հայտնել են ՏԱՍՍ-ին շրջանային աշխատակազմից:
Երեք մետր բարձրությամբ հուշարձանը մարշալին պատկերում է կանգնած, իսկ ոտքերի մոտ գերմանական դրոշն է ընկած ու էսէսական գերբը: Հուշարձանը ստեղծվել է մասնավոր գումարներով, նախագծի արժեքը մոտ 10 մլն ռուբլի է: Հուշարձանի բացմանը կմասնակցեն ռեգիոնի նահանգապետ Վադիմ Պոտոմսկին, քաղաքացիները ու վետերանները:
Հովհաննես Բաղրամյանը (1897- 1982) եղել է զորքերի հրամանատարը Կուրսկի ճակատամարտում: Բաղրամյանի հրամանատարությամբ 11-րդ բանակի միավորումները մյուս միավորումների հետ միասին հաջողությամբ ճեղքել էին հակառակորդի պաշտպանությունը, ինչի շնորհիվ 1943-ի հուլիսի 29-ին ազատագրվել էր Բոլխով, իսկ օգոստոսի 5-ին Օրյոլ քաղաքները: 1955-ին Բաղրամյանին շնորհվել էր Խորհրդային միության մարշալի կոչում: Օրյոլ քաղաքի փողոցներից մեկը նրա անունով է կոչվում: