Այս քույրերը հարստացել են բելֆիներ հրապարակելով (լուսանկարներ)
LifestyleՖլորիդա նահանգում՝ Մայամիում ապրող Դանա և Նադիա քույրերն իրենց ինսթագրամյան էջի շնորհիվ սկսել են ամսական վաստակել մոտ 30 հազար դոլար: Նրանք հետույքի պլաստիկ վիրահատություններ են արել և սկսել պարբերաբար բելֆի (մարմնի հետևի մասի լուսանկար) հրապարակել:
30-ամյա երկվորյակները, որ հարստացել են 714 000 բաժանորդ ունեցող իրենց @dannitabruna էջում տարբեր ապրանքների գովազդ տեղադրելով: Քույրերը հույս ունեն ավելին վաստակել՝ իրենց բելֆիները վաճառելով Supe բջջային հավելվածում:
Քույրերի վկայությամբ՝ 58 հազար դոլար արժողությամբ գլյուտեոպլաստիկան արդեն փոխհատուցվել է սոցցանցի իրենց էջի հայտնիության շնորհիվ:
Արգենտինայում ծնված Դանան և Նադիան նշել են, որ իրենք միշտ առանձնացել են փարթամ կազմվածքով, բայց որոշել են դրանք ավելի արտահայտիչ դարձնել վիրահատության միջոցով:
«Մենք սնափառ կանայք ենք: Որքան շատ վիրահատություն ես անում, այնքան ավելի ես ուզում»,- խոստովանել են քույրերը, որոնք դիմել են նաև կրծքի պլաստիկ վիրահատության, ատամների վրա վինիր են դրել, պարբերաբար դիմում են բոտոքսի և ֆիլլերների ներարկումների:



