Ժիրինովսկին, չնայած անձրևին, աշխատանքի է գնացել հեծանիվով (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, չնայած անձրևին, մասնակցել է «Աշխատանքի՝ հեծանիվով» ակցիային։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նշվում է, որ կուսակցության պատգամավորները ևս աշխատանքի են գնացել հեծանիվներով, չմուշկներով։
«Այսօր մեր խմբակցությունը՝ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորությամբ, Դումա է եկել հեծանիվներով, չմուշկներով, հրվող երկանիվներով և էկոլոգիապես մաքուր, հարմար այլ տրանսպորտային միջոցներով։ Ամբողջությամբ թրջվել եմ, բայց սարսափելի չէ»,-ասել է լիբերալ-դեմոկրատ Միխայիլ Դեգտյարյովը։

