Նիհարելու 5 գաղտնիք, որ պետք է իմանա յուրաքանչյուրը
LifestyleՇատերն են ցանկանում նիհարել, մոտենում է ամառը ու բոլորն ուզում են գեղեցիկ տեսք ունենալ:
ORER.am-ը Ձեզ կպատմի 5 քիչ հայտնի նիհարելու միջոց, որոնք կօգնեն ձեզ քաշ գցել: Իհարկե, այս մեթոդները չեն օգնի նիհարել մեկ շաբաթում կամ մի քանի օրում (եթե իհարկե հնարավոր է նման բան) , սակայն ճիշտ սննդակարգի հետ համատեղ կդառնան նիհարելու գլխավոր պայմաններից:
1. Չուտել էմոցիաներից դրդված
Հաճախ շատերն ուտում են էմոցիոնալ պահերին: Դրանք կարող են լինել թե՛ դրական էմոցիաներ և թե՛ բացասական: Սրանից ազատվելու համար պետք է չբաժանել էմոցիաները դրականի և բացասականի: Հատկապես բացասական տրամադրությունն է խթանում ուտելուն, այդ պատճառով ուտելուց առաջ փորձեք հիշել այնպիսի բան, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը կամ կառաջացնի շնորհակալության զգացում: Լավ լուրերով կիսվեք նրա հետ, ով ճաշում է ձեզ հետ, այդպես նույնպես քիչ կուտեք:
2. Մի բաժանեք ուտելիքները «կարելիի» և «չի կարելիի»
Սա միայն այն դեպքում, երբ ձեզ արգելված չէ այս կամ այն մթերքը հիվանդության պատճառով: Ֆրանսիացի հոգեթերապեվտ Ժերար Ապֆելդորֆերը՝ «Նիհարելը սկսվում է գլխում» գրքի հեղինակը ասում է, որ ուտելիքները ոչ մի դեպքում չի կարելի բաժանել օգտակար ու վնասակարի, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է էներգիայի և տրամադրության աղբյուր լինել: Պետք չէ սննդակարգից հանել աղանդերը, ուղղակի պետք է բավարարվել նորմալ չափաբաժնով:
3. Շփվեք
Թվում է, թե շփումը կապ չունի նիհարելու հետ: Սակայն իրականում շրջապատի հետ շփման բացակայությունը կարող է դառնալ սթրեսսի պատճառ, ինչն էլ կհանգեցնի ուտելու ցանկության: Շփումը, տրամադրության փոխանակումը, կատակները էմոցիոնալ սնունդ են և ձեզ կապահովեն էներգիայով ինչպես նախաճաշը, ճաշն ու ընթրիքը:
4. Ձեզ շրջապատեք գեղեցկությամբ
Հարմարավետ, գեղեցիկ ու մաքուր շրջապատը բարձրացնում են ինքնագնահատականը: Սա նույնպես հեռու է պահում սթրեսից և չի դառնում ուտելու անհագ ցանկության պատճառ:
5. Ավելի շատ հաճույք ուտելիքից
Եթե ուզում եք շոկոլադ ուտել, սակայն վախենում եք, որ չեք բավարարվի մեկ կոնֆետով, ապա վերցրեք կոնֆետը բացեք և կիսեք այն: Դանդաղ կերեք առաջին կեսը, հետո երկրորդը: Դանդաղ ուտելը ոչ միայն լավ է մարսողությանը, այլև օգնում է վայելել սննդի համն ավելի երկար: