Թեստ. Ո՞ր մատով եք օգտվում սմարթֆոնից
LifestyleՀոգեբաններն ասում են, որ մեր կողմից կատարվող ցանկացած քայլ կարող է բացահայտել մեր բնավորության այս կամ այն կողմը: Բացառություն չէ նաև սմարթֆոնից օգտվելու ձևը: Ո՞ր մատով եք սեղմում սմարթֆոնի այն կամ այն նշանին:
1. Ցուցամատ
Դուք շատ կենտրոնացած մարդ եք: Դուք լավ եք հասկանում ձեր առջև դրված խնդիրն ու միշտ հասնում եք հաջողության: Դուք հանգիստ մարդ եք, ունեք լիդերի հատկություններ և կարողանում եք ճիշտ շփվել:

2.Միջնամատ
Դուք կարող եք փոքր ինչ շտապող լինել: Դուք ուժեղ բնավորություն ունեք և մարդիկ դա նկատում են անգամ մեծ հեռավորության վրա: Չեք վախենում ասել այն, ինչը ձեր մտքին է:

3. Բթամատ
Ձեզ դուր է գալիս զբաղված լինելը: Դուք միշտ 100 տարբեր գործ ունեք ու դա ձեզ դուր է գալիս: Հաճախ թեթևամիտ եք. սիրում եք ուրախություններ: Չեք սիրում ձեզ վրա ժամանակ ծախսել և հանգստանալ:

4. Ճկույթ
Դուք կրեատիվ եք: Դուք միշտ գտնում եք այս կամ այն գործողությունը կատարելու սեփական ձևն ու միջոցները: Շարունակեք նույն ոգով:
