ԱՄՆ-ում երկու տարի ապրած ու Հայաստան վերադարձած երիտասարդների կողմից ամենաշատ արված արտահայտությունները
BlogԱՄՆ-ում երկու տարի ապրած ու Հայաստան վերադարձած երիտասարդների կողմից ամենաշատ արված արտահայտությունները.
Նախ մինչև ցուցակին անցնելը, ասեմ, որ էտ բոլոր մարդիկ հիմնականում հայ հասարակության համար պահում են իրենց ոչ ադեկվատ : Նրանք մտքով հետ չեն գալիս Հայաստան, միայն ֆիզիկապես են այստեղ լինում: Նրանց համար առաջին երկու ամիսը դեռ ինչ որ էլիտարոտ մոմենտներա, որ էլիտար կաֆե գնան, ինչ որ Ռոմ խմեն, տեկիլան լավ խմիչքա.... Ինչ -որ տեղ գնալուց թիթիզ սիգարներ են առնում ու սկսում ծխել: Ու հիմնականում օրվա մեջ 5 անգամ զանգում են իրենց արտասահմանյան ընկերներին ու անգլերեն սկսում խոսել:
1. Օ մայ Գադ: 2. Օկ, ես կզանգեմ քեզ: 3. Լեթս միթ իրիկվա յան մի տեղ նստենք կոֆե խմենք 4. Էսօր ես շատ խառն եմ: 5. Ինչ որ այսօր լիքը հանդիպումներ ունեմ (ու էտ հանդիպումները հիմնականում վերաբերվում են ինչ որ մեկի տեսնելուն և այլն, այսինքն էն աշխատանքային հանդիպումների մասին չի խոսքը): 6. Ես չեմ ուտում միս ու միայն օրգանակ ուտելիքներ եմ օգտագործում: 7. Արա բայց ինչ կեղտոտա ստեղ: 8. Մտնում ա ամերիկյան կայքեր: 9. Ապրանք առնելու համար մենակ դրսիցա պատվիրում: 10. Ամեն առավոտ կարդումա Նյու Յորք թայմս, մթոմ ինքը բեսամբ ամերիկյան քաղաքականությամբա հետաքրքրվում: 11. Ընթացք-ընթացք ինչ որ անգլերեն դժվար բառերա ասում: 12. Հագու կապը առաջին մի երեք ամիսը ամերիկան սթայլա, բայց դե 4-րդ ամսին դառնումա Փեթակ սթայլ: 13. Աղ ե՞ս օգտագործում, օ մայ Գադ, դա թույն ա: 14. Շաքար ես լցնում կոֆեի մեջ, վաուուու, դու կմեռնես հիմա: ..... Ու խմումա հիմնականում էսպրեսոոո:
Մի արեք տենց հարգելիներս, ախր մի երկուը տարում քո կյանքում շատ բան չի փոխվում է:
Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան գրառումը