Ինչպես ավտոմատ անընդհատ կրկնել YouTube-ի միևնույն վիդեոն
LifestyleՄեզանից շատերը երգեր լսում են հենց YouTube-ի միջոցով: Սակայն, եթե ցանակում ես մի երգը մի քանի անգամ լսել, ապա ամեն անգամ պետք է սեղմես թարմացման կոճակը: Սա այնքան էլ հարմար չէ, այդ պատճառով Orer.am-ը առաջարկում է հետաքրքիր տարբերակ վիդեոն անընդհատ ավտոմատ կրկնելու համար:
Պետք է բացել ցանկալի տեսանյութի էջը և հասցեի տողում «YouTube» բառից հետո ավելացնել «repeat» բառը այնպես, որ կայքի հասցեն ստացվի այսպես «youtuberepeat.com» (օրինակ՝ https://www.youtuberepeat.com/watch?v=weEV0Jf0Urk):