Իրանը ներկա պահին մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանումը. NIOC-ի տնօրեն
EconomicsԻրանը մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանումը, քանի որ տարվա երկրորդ կեսին երկիրը նավթի արտահանումը չի հասցնի մինչև պատժամիջոցները եղած մակարդակին, հայտնել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) տնօրեն Ռուքնեդի Ջավադին: Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Ջավադիի խոսքով` Իրանի նավթի արտահանումը ամռան կեսին կհասնի օրական 2.2 միլիոն բարելի: Ավելի վաղ այդ ցուցանիշին երկիրը հասել է 4 տարի առաջ` մինչև պատժամիջոցները եղած ժամանակ:
«Կառավարությունը ներկա պահին չի պլանավորում սառեցնել կամ ընդհատել նավթի արդյունահանման աճը և արտահանումը: Այնպես որ նավթի արդյունահանման աճի պլանը շարունակում է գործել»,- ասել է Ջավադին: