Ավտովթարից հետո Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված ամուսինների վիճակը գնահատվում է կայուն ծանր
SocietyԿիրակի երեկոյան Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի տարածքում տեղի ունեցած ավտովթարի պատճառով Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված ամուսինները՝ 59 տարեկան Դերենիկ Կարապետյանի եւ 56 տարեկան Անուշ Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, ավտովթարից տուժած ամուսիններին բժշկական կենտրոնում ցուցաբերվել է համապատասխան օգնություն եւ բուժում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Վթարի պատճառ հանդիսացած մյուս ավտոմեքենայի վարորդը եւս տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն վնասվածքներ ու գանգատներ չունենալու պատճառով դուրս է գրվել, իսկ ահա ամուսինները ստացել են բավականին լուրջ վնասվածքներ՝ հիվանդանոց տեղափոխվելով տրավմատիկ շոկային վիճակում: Անուշ Հայրապետյանը ստացել է ողնաշարի պարանոցի հատվածի սալջարդ, ողի կոտրվածք: Դերենիկ Կարապետյանի մոտ ախտորոշվել է բազկոսկրի փակ կոտրվածք՝ տեղաշարժով, կոնքոսկրերի կոտրվածք՝ տեղաշարժով: Նրանց վիրահատելու հրատապ խնդիր է առաջացել, որը պետք է կատարվի մայրաքաղաքի բուժհ աստատությունում: Ամուսիններին սյսօր կտեղափոխենք Երեւան»,-հավաստեց բժշկական կենտրոնի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան