Լոնդոնի մետրոյի երկու գծեր օգոստոսին կսկսեն աշխատել նաեւ գիշերը
SocietyՕգոստոսի 19-ին Լոնդոնի մետրոյի երկու գծեր կսկսեն գիշերն աշխատել ուրբաթ եւ շաբաթ օրերին: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Սադիք Խանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ օգոստոսի 19-ի գիշերը կսկսեն աշխատել օղակաձեւ գիծը եւ «Վիկտորյա» գիծը: Եվս երեք գծեր՝ «Պիկադիլի»-ն, «Հյուսիսայինը» եւ «Հոբելյանականը», գիշերը կսկսեն աշխատել աշնանը:
Լոնդոնի մետրոյի մի քանի գծեր գիշերը պետք Է սկսեին աշխատել դեռ 2015 թվականի սեպտեմբերին, սակայն գործարկումը հարկ եղավ հետաձգել արհմիությունների հետ ձգձգված բանակցությունների պատճառով:
Մետրոյի աշխատողները գործադուլներ Էին կազմակերպում եւ պահանջում Էին աշխատավարձը բարձրացնել այն բանի կապակցությամբ, որ մի քանի գծեր սկսելու են աշխատել գիշերը:
Լոնդոնի իշխանությունները կարծում են, որ հանգստյան օրերին գիշերային մետրոյի գործարկումը բարենպաստ ազդեցություն կունենա քաղաքի տնտեսության վրա:
Transport for London-ում հաշվարկել են, որ ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 22-00-ից հետո մետրոյից ավելի քան 500 հազար մարդ Է օգտվում: