Տնտեսական և քաղաքական ճգնաժամերը միահյուսվում ու վերածվում են քաոսի
EconomicsՆերկայումս միջազգային հարաբերություններում շատ է արծարծվում ճգնաժամ բառը՝ քաղաքական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, սոցիալական և այլն:
Ճգնաժամերը բոլոր տեսակի զարգացումների անխուսափեի ուղեկիցն են համարվում: Ճգնաժամերը տեղի են ունենում ամեն տեղ և ամեն ինչում և հանգեցնում են քաոսային իրավիճակի:
Սակայն ճգնաժամը ինքնին ունի նաև դրական հատկություն, քաոսը հաղթահարելով, էվոլուցիայի նոր փուլ է սկսվում: Այսինքն՝ ճգնաժամը ունի երկու նշանակություն կարող է հանդես գալ որպես առաջադեմ էվոլյուցիա և որպես քայքայման աղբյուր:
Քաղաքականության մեջ ճգնաժամը ընկալվում է որպես քաղաքական գործընթացների զարգացման շրջադարձ: Յուրաքանչյուր քաղաքական ճգնաժամ կարող է վերածվել կոնֆլիկտային իրավիճակի:
Քաղաքական ճգնաժամին որպես կանոն նախորդում են սոցիալական և քաղաքական լարվածությունը: Սոցիալական լարվածությունը առաջնում է, երբ բնակչության մեծ մասը դժգոհում է որևէ իրավիճակից: Սոցիալական և քաղաքական լարվածության մեջ դժգոհությունն առանցքային հասկացություն է:
Շատ հաճախ տնտեսական ճգանաժամին միահյուսվում է նաև քաղաքական ճգնաժամը և տվյալ երկրում սկսվում է քաոս: Նման երևույթը ի հայտ է գալիս կայուն արտարժույթի հարցում ավելի բարձր պահանջարկի, ազգային արժույթի արժեզրկման, սպառողական գների աճի, ներդրումային և վարկային վարկանիշների վատթարացման, գործազրկության թվի ավելացման պատճառով:
Օրինակ, երբ օտարերկրյա վարկատուները հոռետես են տվյալ երկրի կայունության հարցում, նրանք պահանջում են պարտքի դիմաց բարձր տոկոսներ, որոնք ավելի են խորացնում առկա խառնաշփոթը, իր հերթին հանգեցնելով քաղաքական ճգնաժամի:
Նման իրավիճակներ ստեղծվեցին Բրազիլիայում, Ուկրաինայում, Հունաստանում և այլուր, երբ ֆինանսական դժվարությունները հանգեցրին լայնածավալ բախումների, որի պատճառով հրաժարական տվեցին տվյալ երկրի նախագահները, վարչապետերը և այլք:
Վերջերս Բրազիլիայում տասնյակ հազար մարդիկ դուրս էին եկել քաղաքների փողոցներ՝ պահանջելով սկսել իմփիչմենթի գործընթացն ընդդեմ երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի: Ցուցարարներն երկրի նախագահին մեղադրում են Բրազիլիայի ճգնաժամի մեջ ու դեմ են կառավարության ձեռնարկած տնտեսական միջոցառումներին:
Ուկրաինայում ցույցեր սկսվեցին ընդդեմ վարչապետ Յացենյուկի, ում մեղադրում էին երկիրը տնտեսական ճգանաժամի մեջ ներքաշելու հարցում: Յացենյուկը հրաժարական տվեց:
Կարելի է եզրակացնել, որ տնտեսական և քաղաքական ճգնաժամերը փոխկապակցված են, սակայն տնտեսության համար ամենակարևորը՝ եթե ի հայտ է եկել տնտեսական ճգնաժամը, ապա այն պետք է հասցվի նվազագույնի թե մասշտաբային և թե տևողության առումով, որպեսզի քաղաքական ճգնաժամի ականատես չլինեն:
Հրաչուհի Հայրապետյան