Ոստիկանությունը 2015-ին 13 տեսախցիկ է տեղադրել Երեւանի խաչմերուկներում
SocietyՀՀ Ոստիկանությունը 2015-ին 13 տեսախցիկ է տեղադրել Երեւանի խաչմերուկներում երթեւեկության վերահսկման համար։ Եվս մեկ տեսախցիկ տեղադրվել է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի տարածքում։ Այս մասին մայիսի 23-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ մարզեր տանող մայրուղիների վրա տեղադրվել է 42 տեսախցիկ, որոնցից 18-ը Երեւանում։ Հիմա Ոստիկանությունը շահագործում է 179 տեսախցիկ, որոնցից 102-ը՝ Երեւանում։
Տեսախցիկները հսկում են 114 խաչմերուկների եւ փողոցների 4 տեղամասերի երթեւեկությունը։