Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԱԳ նախարարը բացահայտ կեղծիք է համարում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը

Politics

ՀՀ ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, անդրադարձել է Բրյուսելում մայիսի 23-ին կայացած ԵՄ և ԱլԳ նախարարական հանդիպման արդյունքներին և իբր հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ 

Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրանադրած հարցերն ու պատասխանները։

Հարց. Պարոն Նալբանդյան, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Բրյուսելում այս հանդիպմանը։

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Արդեն կայացել է հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ։ Խորանում է փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, նաև՝ ոլորտային համագործակցության՝ գիտության, կրթության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում. մենք միացանք «Հորիզոն 2020» և «COSME» ծրագրերին ։ Շարունակվում է շարժունակության բնագավառում համագործակցությունը, մենք քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը։ Ակտիվ են շփումները խորհրդարանական, տեղական իշխանությունների ձևաչափերով։ Այս բոլոր հարցերն այսօր քննարկման առարկա էին Բյուսելում։

Հարց. Եթե կարելի է, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարց. Ալիևն այսօր Ստամբուլում նորից մեղադրանքներ է հնչեցրել նաև իբրև թե հակամարտության գոտում հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Դա բացահայտ կեղծիք է։ Ղարաբաղի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հերքել է դա և պատրաստակամություն հայտնել դիտորդական առաքելություն ընդունելու՝ Բաքվի ստերը բացահայտելու, բայց նաև տեղում ծանոթանալու ադրբեջանական զինուժի կողմից կատարված հանցագործություններին։ Բաքվի կողմից այս կարգի բեմականացումները նպատակ են հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել Արցախի և Հայաստանի կողմից միջազգային տարբեր ատյաններ ներկայացված՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավու նքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարիներ շարունակ առաջարկվող և Վիեննայում կրկին անգամ հավանության արժանացած՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ։

Հարց. Բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարարում են, թե Վիեննայում Բաքուն միայն հանձնառություն է ստանձնել հրադադարի պահպանման վերաբերյալ, և որևէ այլ պարտավորություն, ինչպիսին է, օրինակ, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը, Ադրբեջանը չի ստանձնել։ Արդյո՞ք սա կանխատեսելի էր։

Էդվարդ Նալբանդյան. Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևը սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձել են կողմերը։ Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել:

Հատկանշական է, որ այդ հայտարությունների հեղինակներն են, ես կասեի, իրենց «մտքի գոհարներով» աչքի ընկնող արդբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ադրբեջանի ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ առանց մայրաքաղաքից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դեսպանները։

Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։

Դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով։ Բաքվի փորձերը՝ որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինծու վարկածները, ապարդյուն են։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է հնարավորինը՝ կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, պայմաններ ստեղծելու՝ շարունակելու համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։  

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026