Սեյրան Օհանյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու մասին լուրերին
SocietyՀայաստանի Հանրապետության և Արցախի ցանկացած քաղաքացի պետք է փորձի իր փորձն ու ունակությունները ներդնել երկրի անվտանգությունն ապահովելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու մասին լուրերին ու պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է նրա փորձն ու ընդունակությու ններն այս օրերին օգտակար լինեն հայկական կողմի համար:
«Եթե կան ցանկացողներ, որ գան իրենց ջանքերը ներդնեն դժվար իրավիճակներում առկա խնդիրները հաղթահարելու համար, կարող են գալ: Ոչ մեկ որևէ մեկին երբեք չի խոչընդոտում»,- նշեց Օհանյանը:
Հարցին՝ Սամվել Բաբայանի հետ այս ընթացքում կապի մեջ եղե՞լ է, նախարարը կարճ պատասխանեց. «Ոչ»:
Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել: