Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել փաստաբանական գրասենյակում քննիչի կողմից խուզարկության վերաբերյալ

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից խուզարկություն կատարելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, պարզաբանման մեջ նշված է. «2016 թվականի մայիսի 23-ին լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշումը փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից խուզարկություն կատարելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին: Ըստ որոշման՝ հանձնաժողովն ուսումնասիրելով փաստաբաններ Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի ներկայացրած նյութերը՝ որո շել է հանդես գալ հայտարարությամբ, որում թվարկել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս փաստաբանների անկախությունն ապահովելուն կոչված մի շարք հանրաճանաչ և երբևէ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չվիճարկված իրավական երաշխիքներ: Ապա, հանձնաժողովը «դատապարտելով փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը՝ ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորել է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց»:

Հատուկ քննչական ծառայությունը ցավով արձանագրում է, որ փաստաբանների իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր գործառույթներ իրականացնող հանձնաժողովը, տուրք տալով ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավված փաստաբան Սուսաննա Սարգսյանի ամենևին ոչ փաստարկված հայտարարություններին, իրականության խեղաթյուրմամբ հանդես է եկել պաշտոնատար անձանց ուղղված անտեղի հորդորով:

Ըստ էության, հանձնաժողովի հրապարակած որոշման տեքստից իսկ բխում է, որ կոնկրետ քրեական գործով նախաքննությունը կատարող քննիչի գործողություններում դատապարտելի որևէ արարք առկա չէ: Շարադրված փաստական հանգամանքներից բխում է, որ Երևան քաղաքի Գայի պողոտա 2-րդ շենքի 136-րդ հասցեում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 2016թ. մայիսի 16-ին: Տարածքը դիտարկվել է որպես գործով անցնող քաղաքացու հիմնադրած «Ագլա» առևտրային կազմակերպության գործունեության, այլ ոչ թե «Ալգա» փաստաբանական գ րասենյակի գործունեության վայր: Դատարանի հիշյալ որոշումը ստանալու հաջորդ օրը՝ 2016թ. մայիսի 17-ին, փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին՝ քրեական գործով որպես մեղադրյալի պաշտպան ներգրավվելու համար: 2016թ. մայիսի 19-ին քննիչն այցելել է Երևան քաղաքի Գայի պողոտա 2-րդ շենքի 136-րդ հասցե՝ դեռևս 16.05.2016թ. որոշման հիման վրա խուզարկություն կատարելու նպատակով: Տեղում առաջին անգամ տեղեկանալով, որ տարածքում գործունեություն է իրականացնում Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը՝ չի կատարել խուզարկությունը:

Ակնհայտ է, որ պաշտոնատար անձանց կողմից հիշյալ հասցեում խուզարկության կատարումը նախաձեռնելիս՝ հայտնի չի եղել տարածքում փաստաբանական գրասենյակի գործունեության մասին, իսկ հայտնի դառնալուն պես այդ քննչական գործողությունը չի կատարվել: Նման պայմաններում առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած «հորդորներն ու մեղադրանքները»:

Ելնելով վերոգրյալից, կոչ ենք անում ծառայության քննիչների գործողություններին իրականությանը չհամապատասխանող գնահատական տալուց, տարբեր տեսակի «ոգեշունչ» հորդորներով հանդես գալուց առաջ փորձել առնվազն գոնե նվազագույնս փաստարկել սեփական դիրքորոշումը, չվարկաբեկելով ՀՀ փաստաբանների պալատի որպես ծանրակշիռ կառույցի հեղինակությունը»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025