Բրիտանուհին ամուսնացել է 63 կգ կշռող զգեստով (լուսանկարներ)
Lifestyle39-ամյա Ռեբեկա Մերկհեմին հաջողվել է այնպես անել, որ իր հարսանիքը երկար հիշվի,- գրում է ORER.am-ը:
Երեք երեխաների մայրը ամուսնացել է իր սիրեցյալի՝ 42-ամյա Քևին Սմիթի հետ Սաթթոն Քոլդֆիլդի եկեղեցում:
Երջանիկ հարսնացուն հարսանեկան արարողությունից մեկ ժամ ուշացել է: Սակայն նրա գալուն արժեր սպասել. Ռեբեկկան դուրս եկավ վարդագույն Hummer լիմուզինից շքեղ սպիտակ զգեստով, որով դժվարությամբ էր շարժվում, քանի որ այն կշռում էր 63 կգ, իսկ այն հագնելու համար պահանջվել էր 20 րոպե:
Զգեստը կարել էին դիզայներներ՝ Վուդֆորդ-Գրին քաղաքից, և այն հարսնացուին շատ է դուր եկել:






