Պլաստիկ վիրաբույժը մարդկանց ցեմենտ է ներարկել. արդյունքը սարսափելի է (լուսանկարներ)
Lifestyle21-րդը դարում մարդիկ ամեն ինչ անում են գեղեցիկ երևալու համար: Սրանից օգտվելով՝ որոշ «մասնագետներ» ավելի ոչ շատ մեծ գումարի դիմաց առաջարկում են ուղղել մարմնի այս կամ այն հատվածը,- գրում է ORER.am-ը:
Սակայն այն, ինչ ստացվում է այդ վիրահատություններից, կարելի է անվանել մղձավանջ: Ռաջի Նարինեսինգը «սև պլաստիկ վիրահատության» ամենահայտնի զոհերից է: 2006 թվականին նա դիմել է պլաստիկ վիրաբույժի, ով իր այցելուների մաշկի տակ ներարկում էր անհայտ նյութ, առանց բաղադրությունը բացահայտելու: Արդյունքում պարզվեց, որ նյութի մեծ մասը սովորական ցեմենտ էր:
Երբ նա ներարկեց այդ նյութը, կնոջ դեմքը սարսափելի տեսք ստացավ:
Բարեբախտաբար գտնվեցին բժիշկներ, ովքեր օգնեցին նրան հեռացնել տարօրինակ զանգվածը կնոջ դեմքից: Ռաջին այժմ շատ գոհ է իր դեմքից, նա պատմում է, որ նորից տղամարդկանց ուշադրության կենտրոնում է:
Իսկ բժիշկը, ով կատարել էր վիրահատությունը ձերբակալվել է:


