Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը առաջին անգամ հանրության առաջ միասին են ներկայացել
LifestyleԵրեկ Billboard Music Awards-ի մրցանակների հանձնման արարողությանը ներկա են եղել նաև Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը, որոնք առաջին անգամ են միասին մասնակցում նման միջոցառման որպես զույգ։
Եվ չնայած կանաչ գորգի վրա նրանք նկարվել են առանձին, բայց լուսանկարիչները կարողացել են բեմի ետևում նրանց տեսնել միասին և նկարել։
Սակայն, չնայած նրան, որ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը գրեթե չեն հայտնվում նման միջոցառումներին միասին, պապարացիները հաճախ են նրանց նկատում Լոս Անջելեսի փողոցներում, ընկերական հավաքույթներին, ռեստորաններում, խանութներում, համերգներին և այլ տեղերում։




