Ջենիֆեր Լոպեսը և Քարդաշյան քույրերը միասին հաճելի երեկո են անցկացրել (ֆոտոշարք)
LifestyleԼաս Վեգասում Billboard Music Awards-ի կիրակնօրյա երեկույթից հետո շատ հյուրեր մեկնել են աֆթերփարթիի։ Սակայն շատ աստղեր լքել են ուրախ երեկույթը Ջենիֆեր Լոպեսի թեժ շոուն վայելելու համար, որը անց էր կացվում նույն ժամանակ։ Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Լավերնա Կոկսը, Ջեսիկա Ալբան և Մեգան Թրեյնորը ուղղակի «փախել են» աֆթերփարթիից՝ Լոպեսի շոուի համար։
Ջեսիկա Ալբան, Լավերնա Քոկսը Լոպեսի շոուից նկարներ են հրապարակել իրենց էջերում։ Շոուից հետո նրանք բոլորը հանդիպել են Լոպեսի հետ և արել բազմաթիվ համատեղ նկարներ։