Չինացիները ցուցադրել են ապագայի ավտոբուսը (տեսանյութ)
LifestyleՊեկինում միջազգային ցուցադրության ժամանակ ներկայացվել է ապագայի ավտոբուսի պրեզենտացիան,- ORER.am-ը:
Ապագայի ավտոբուսը հսկայական է և շարժվում է մեքենաների վերևով: Ավտոբուսը երբեք խցանումներում չի մնում, քանի որ նա շարժվում է սովորական երթևեկությունից ավելի բարձր: Ավտոբուսն աշխատում է էլեկտրականությամբ, որը ստանում է ռելսերից:
Ավտոբուսն ունի 8 մետր լայնություն, 4,5 մետր բարձրություն և 32 մետր երկարություն: Ուղևորների բարձրանալու և իջնելու համար օգտագործվում են հատուկ աստիճաններ: Ավտոբուսը մետրոյից ավելի էժան կլինի, քանի որ ավտոբուսի ճանապարհի ստեղծումն ավելի էժան կլինի:
Նախագիծը հետաքրքիր է, սակայն բեռնատարներն ու ավտոբուսները նրա համար մեծ խնդիր կարող են դառնալ, քանի որ չեն կարող անցնել նրա տակով: