Ռոբերտո Կել Տորեսի արկածները Դսեղում :)
LifestyleBravo.am-ը գրում է.
«Նոր ալիք 2013» մրցույթի հաղթող կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին: «Հայաստան» իսպանալեզու երգի բառերի եւ երաժշտության հեղինակը հենց Ռոբերտոն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Հոլովակում հնչում է Գեւորգ Դաբաղյանի կատարմամբ դուդուկի երաժշտություն:
Երգչի հայաստանյան ներկայացուցիչ Իրինա Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Ռոբերտոն Հայաստանին նվիրված երգ գրելու եւ կատարելու մեծ ցանկություն ուներ դեռ առաջին այցից հետո, երբ տպավորվել էր մեր երկրով ու հայի տեսակով.«Ի վերջո, երգը գրվեց, Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Դավիթ Հովսեփյանը ֆինանսավորեց, եւ տեսահոլովակն արդեն մայիսի 28-ին կներկայացվի հանրությանը»:
Շարունակությունը` այստեղ:
