Վանում պայթյունի հետևանքով վեց զինվոր է մահացել
SocietyԹուրքիայի Վան քաղաքում զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ճանապարհին տեղադրված պայթուցիկ է գործի դրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, պայթյունի հետևանքով զոհվել է 6 զինվոր, ևս երկուսը վիրավոր են:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում ռազմական ուղղաթիռների մասնակցությամն լայնածավալ գործողություններ են սկսվել` պարզելու կատարվածի մեղավորներին: