Ինստագրամի օգտատերը հետևորդների աչքի առաջ նիհարել է 100 կգ
LifestyleՆոր Զելանդիայի բնակիչ Սիմոն Անդերսոնը 2 տարվա ընթացքում ինստագրամում հեռարձակել է իր նիհարելու պրոցեսը։ Ինստագրամի հետևորդների աչքի առաջ նրան հաջողվել է նիհարել մոտ 100կգ։
Անդերսոնը սկսել է իր նախագիծը, երբ նա 23 տարեկան էր։ Այդ ժամանակ նա 169կգ էր։ Աղջիկը որոշում է ամբողջությամբ փոխել ապրելակերպը՝ սկսած սնունդից մինչև վարքագծի մյուս սովորությունները։
Սիմոնի ինստագրամի ամենահայտնի նկարը նրա նախկին և ներկա համեմատական նկարներն են, որտեղ մեկնաբանություններ գրածներից որոշները չեն հավատում այսպիսի փոփոխությանը և նրան մեղադրում ստի մեջ։
Նիհարելուց հետո 96կգ կշռելու ժամանակ թուլացած մաշկի խնդիրը լուծելու համար աղջկա հետևորդները գումար են հավաքել և օգնել նրան,որպեսզի կարողանա կատարել մաշկի ձգման և կրծքի պլաստիկ վիրահատտություն։
Աղջիկը ակտիվ քարոզում է մարդկանց վարել առողջ ապրելակերպ և խորհւրդներ է տալիս նիհարելու համար։