Եվա Լոնգորիան, Վիկտորիա և Դեվիդ Բեքհեմները Մեքսիկայում իրենց հանգիստն են վայելում (ֆոտո)
LifestyleԽոսե Անտոնիա Բասթոնի հետ հարսանիքի հաջորդ օրը Եվա Լոնգորիան անցկացրել է հարսանիքի առթիվ Մեքսիկա ժամանած ընկերների հետ, լողավազանի կողքին՝ քննարկելով նախորդ օրը։
Պապարացիները կարողացել են նկարել Եվա Լոնգորիային Վիկտորիա և Դեվիդ Բեքհեմների հետ։ Եվ չնայած նրան, որ նկարները ստացվել են ոչ այնքան լավ որակի, դրանցում կարելի է նկատել որոշ մանրամասներ։
Նշենք, որ Եվա Լոնգորիան և Խոսե Անտոնիա Բասթոնը պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները Մեքսիկայի Վալյե-դե-Բրավո քաղաքում, մասնավոր առանձնատանը։
Դերասանուհինկրում էր Վիկտորիա Բեքհեմի կողմից կարված էլեգանտ զգեստը։ Հարսանիքին հրավիրված են եղել 200 մարդ, որոնց թվում Ռիկի Մարտինը ընկերոջ հետ, Մելանի Գրիֆիթը, Մարիո Լոպեսը և այլ հայտնի դեմքեր։





