Երբեք մի՛ ավելացրեք ձեր ֆեյսբուքյան ընկերների ցանկին այս մարդկանց
LifestyleԵթե ձեզ ընկերության հայտ է եկել այն մարդուց, ով արդեն կա ձեր ընկերների ցանկում, ապա չընդունեք: Ինչպես գրում է ORER.am-ը, հաճախ մարդիկ բացում են այլ մարդկանց կրկնօրինակ պրոֆայլներ, գրում այդ մարդու ընկերներին, ասելով որ իրենց նախորդ էջը գողացել են:
Ահա թե ինչու է դա արվում: Այս կերպ խաբեբաները կա՛մ հավաքում են տեղեկատվություն, կա՛մ էլ «պարտքով» գումար են խնդրում փոխանցել հաշվեհամարին:
Եթե ձեզ հայտ է ուղարկել նմանատիպ մեկը, ապա զանգեք իրական պրոֆիլի տիրոջը դա հաստատելու համար: Սրանից խուսափելու համար փակեք ձեր ընկերների ցանկը կայքի կարգավորումներից: