Առանց աղի դիետան կարող է վտանգավոր լինել առողջության համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Աղի ցածր պարունակությամբ դիետան կարող է օգտակար լինել միայն այն մարդկանց համար, ովքեր բարձր ճնշում ունեն: Մնացած բոլոր դեպքերում այն ոչ միայն օգտակար չէ, այլ նաև կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Այս մասին հայտարարել են գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 130 հազար մարդկանց տվյալներ աշխարհի 49 երկրներից: Հետազոտության արդյունքերը հրապարակվել են The Lancet ամսագրում:
Պարզվել է, որ աղի սահմանափակ օգտագործումը կապված է սրտային հիվանդությունների մեծ ռիսկի հետ: Դա կարող է նաև հորմոնային խանգարումների պատճառ հանդիսանալ: