Կարսում հայերի որս սկսել սպառնացող թուրք ազգայնականը դատապարտվել է ազատազրկման
SocietyԹուրքիայի դատարանը ազատազրկել է ազգայանամոլ Թոլգա Ադըգյուզելին, ով սպառնացել էր Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Այս հայտարարությունից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դատարանն Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս և 15 օր ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 11 հազար 240 թուրքական լիրա (շուրջ 3800 ԱՄՆ դոլար) տուգանք:
Պատժի կրումը, սակայն, հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադըգյուզելը նախկինում դատված չի եղել:
Փայլանը նշել է. «Ատելություն սերմանող խոսքերն ատելության վրա հիմնված հանցագործությունների համար ճանապարհ են բացում: Դատական այս գործում հայի ինքնության դեմ ուղղված ատելություն պարունակող խոսքերի համար պատժի սահմանումը հուսադրող է թե՛ հայերի, թե՛ Թուրքիայում հասարակության խաղաղությանն ու արդարությանը հավատացող բոլոր հատվածների համար: Մենք շարունակելու ենք պայքարել ռասիստական, ատելություն պարունակող անցագործությունների դեմ, փնտրել արդարություն և աշխատել հասարակության խաղաղության համար»: