Լոռու և Տավուշի մի քանի համայնքների խնդիրների լուծման համար հատկացվեց անհրաժեշտ միջոցներ
SocietyԼոռու և Տավուշի մարզի մի քանի համայնքների խնդիրների լուծման նպատակով կառավարությունը հատկացրեց անհրաժեշտ միջոցներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Տավուշի և Լոռու մարզեր, որտեղ կառավարության ղեկավարին էին ներկայացվել առանջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Թումանյան համայնքում, օրինակ, անմխիթար վիճակում է մանկապարտեզի շենքը, որը հաճախում է 60 երեխա, քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը նույնպես վերանորոգման կարիք ունի: «Այսօր հատկացվող 23,5 մլն դրամով մարզի այս խնդիրները լուծում կստանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լոքյանը:
Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցը նույնպես անմխիթար վիճակում է գտնվում: ՀՀ Տավուշի Ջուջևան համայնքում անհրաժեշտ է կառուցել 2,7 կմ արտաքին ցանցի խողովակաշար, Ոսկևան համայնքում էլ ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտություն կա: Վերը նշված խնդիրների լուծման համար Տավուշի մարզպետարանին կտրամադրվի ավելի քան 30 մլն դրամ: