Ոստիկանության համակարգում աշխատելու հնարավորություններն ընդլայնվում են
Society
ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության նիստում նշեց, որ օրինագծով նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին: «Նախագծով հանվում է նաև ավագ, գլխավոր և բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը»,-ասաց Եղիազարյանը: