Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սա ուղղված էր հաշմանդամներին խտրականության չենթարկելուն. Թեւան Պողոսյան

Interview

ՀՀ կառավարությունը, ինչպես հայտնում է ORER.am-ը, նպատակահարմար չի համարում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում էր սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունն այդ նպատակով ստեղծված սերմնաբջիջների պահպանության բանկում:

Կառավարության եզրակացությունը ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ իրենք օրենքի նախագծի ընդունումը ոչ նպատակահարմար են համարում, ինչը պայմանավորված է գործող օրենքում նույնանման դրույթի առկայությամբ, ինչպես նաեւ նախագծից ծագող էթիկական եւ իրավական խնդիրների չկարգավորված լինելու հանգամանքով:

Թե այդ ինչ չկարգավորվող իրավական խնդիրների մասին է խոսքը ու արդյոք օրենքի նախագծի հեղինակը չէր նախատեսել նաեւ այդ բացերի լրացումը, ORER.am-ը զրույցի ժամանակ պարզեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից:

«Իմ կողմից ներկայացված օրենքի նախագծի շրջանակը գալիս է նրանից, որ այստեղ կա կամավորության սկզբունքը, ինչն իր հերթին նշանակում էր, որ այդ օրենքն ապահովում էր բոլոր իրավական խնդիրների լուծումները: Ես նշել էի, որ եթե պետությունը երաշխավորում է մարդկանց վերարտադրողական առողջությունը, ապա թող փորձի նաեւ երաշխավորել այն բոլոր 18 տարեկան տղաների՝ բանակ գնալուց առաջ:

Այնուհետեւ կմշակվեին տարբեր կանոնադրական ակտեր, որոնք էլ, իրենց հերթին, տարբեր դեպքերի հետ կապված կլինեին: Երբ մարդիկ ինձ հարցնում էին, թե որոնք են այդ դեպքերը, ես հասկանում էի, որ որպես օրինակ կարող եմ ներկայացնել մեկ ծայրահեղությունից միչեւ մյուս ծայրահեղություն, որ մարդկանց համար հասկանալի լինի, թե ինչին է միտված այս նախագիծը: Ես, կամավորությունից բացի, որեւէ այլ բան չեմ առաջարկել»,- ասաց պատգամավորը:

«Հիմնական խնդիրն էլ այն է, որ երբ մարդիկ հասնեն որոշ տարիքի ու հիվանդության պատճառով որեւէ խնդիր ունենան վերարտադրողականության հետ, պետությունը որոշ չափով կերաշխավորեր բոլոր մեխանիզմները՝ հարցը լուծելու համար: Այդ օրենքից մարդիկ կարող էին օգտվել ու ապագայում սերունդ ունենալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության՝ օրենքի նախագծի լղոզված մերժմանը, ինչպես նկատեցինք զրույցի ժամանակ, պատգամավորը չի սրտնեղում:

«Թե ինչու է կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ նման ձեւակերպում տվել, դա իրենց խնդիրն է: Կարող եմ ասել, որ մենք կառավարության հետ երկու շաբաթ առաջ հանդիպում ենք ունեցել ու այս ամենը քննարկել ենք»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ շեշտը դնելով մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանքի վրա:

«Այս ամենում ինձ համար, այնուամենայնիվ, ուրախալին այն էր, որ պետությունն իր վրա վերցրեց բոլոր այն հաշմանդամ կամ վերարտադրողականության ֆունկցիայի խնդրին առնչվող մարդկանց, ովքեր զինվորական ծառայության ժամանակ ունեցել են խնդիրներ: Պետությունը պետպատվերի շրջանակում կփորձի այս մարդկանց իրենց ցանկության դեպքում օգնել:

Կարծում եմ՝ սա ուղղված էր այսօրվա դրությամբ հաշմանդամներին խտրականության չենթարկելուն: Եթե այդ հաշմանդամները լինեին դիսկրիմինացված, ապա պետք է գումարներ հայթայթեին ու խնդիրը լուծեին: Այս քայլը ես դրական եմ համարում»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացնելու առաջին իսկ պահից մարդիկ հնարավոր բոլոր միջոցներով փորձեցին վատաբանել այն՝ մոռանալով պետական վիճակագրության տվյալները, որոնք փաստում են, որ Հայաստանն այլեւս թեւակոխել է ծերացող ազգի սահմանագիծը:

Ինչեւէ, լավ պատկերացնելով սեփական ազգի առաջ ծառացած լուրջ խնդիրը, պատգամավորը մի կողմ է դնում մինչ օրս հնչեցված տեսակետները ու նշում.

«Եթե մենք այսօր մտածում ենք մեր ազգի ու հայրենիքի մասին, ապա ամեն մի ընտանիք պետք է առնվազն երեք երեխա ունենա»:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor